Ամուլսարի հանքի վերջնական եզրակացությունը գործադիրին կտրվի ամենուշն օգոստոսի 13-ին

Ամուլսարի հանքի վերջնական եզրակացությունը գործադիրին կտրվի ամենուշն օգոստոսի 13-ին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքի ամբողջական և վերջնական փորձագիտական եզրակացությանը:

Նա հայտնել է, որ վերջնական սրբագրված տարբերակը ստացվել է օգոսոտոսի 7-ին, ՀՀ կառավարությանը կհանձնվի ամենաուշը օգոստոսի 13-ին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, որը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:

Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---