33.5 մլն դրամ՝ հակատուբերկուլոզային դեղերի գնմանը

33.5 մլն դրամ՝  հակատուբերկուլոզային դեղերի  գնմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է 33.5 մլն դրամ հատկացնել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ հակատուբերկուլոզային դեղերի ձեռքբերման նպատակով։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ դեղերը ՊՈԱԿ-ը ձեռք է բերելու միջազգային գնումների գործակալից։

Հակատուբերկուլոզային դեղերի ձեռքբերման նպատակով՝ ՊՈԱԿ-ը միջազգային գնումների գործակալներին առաջարկել է ներկայացնել գնային առաջարկներ, սակայն միայն մեկից է ստացել գնային առաջարկներ: Միջազգային գործակալից դեղերը գնելու մատակարարման համար հիմք են ընդունվել նաև մասքավճարները, բրոքերային (մաքսային ձևակերպման) վճարները, ինչպես նաև՝ տեղափոխման և պահպանման ծախսերը:

Ծախսերը հաշվարկվել են առավելագույն գներով, այդ իսկ պատճառով կատարվելիք փաստացի վճարումներից տնտեսված գումարները ՊՈԱԿ-ը պարտավորվել է վերադարձնել պետական բյուջե:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---