ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգն էժանացնելու նախաձեռնությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգն էժանացնելու նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգի սակագները իջեցնելու նախաձեռնությունը, միաժամանակ հիշեցնում, որ ընկերությունն արդեն տևական ժամանակ, իր բաժանորդներին տրամադրում է այն սակագները, որոնք մրցակից օպերատորները նվազեցրել և սկսել են տրամադրել ընթացիկ տարվա օգոստոսի մեկից: Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար ելքային զանգի մեկ րոպեի սակագինը եղել է 38, մուտքայինը՝ 25, իսկ կարճ հաղորդագրության սակագինը` (SMS) 40 դրամ: Գործող բոլոր 3 օպերատորներն, այժմ արդեն, Արցախում տրամադրում են ռոումինգի նույն սակագները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում Արցախում ռոումինգի սակագների շարունակական նվազեցումն ապահովելու գործընթացը: Դրա վկայությունն է նաև այն, որ Արցախում ռոումիգում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, հնարավորություն ունեն ՀՀ ցանկացած բնակավայր զանգահարելու «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագնով՝ յուրաքանչյուր զանգից առաջ հավաքելով *101*հեռախոսահամար#: Այսինքն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար Արցախում գործում է 25/25 դրամ/րոպե սիմետրիկ սակագինը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վոյաժ» ծառայությունը ևս նոր հնարավորություն է բաժանորդի համար. օրական ֆիքսված 500 դրամով Արցախում ռոումինգում գտնվող բաժանորդին առաջարկվում է մինչև 50 ՄԲ ինտերնետ և դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 50 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---