Դիջիթեյնն ու Դևելանդուն արհեստական բանականության ժամանակակից լուծումներ են փորձարկում 8 օգոստոսի 2019 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Դիջիթեյնը և Դևելանդուն արհեստական բանականության նոր, ժամանակակից լուծումներ են փորձարկում: Այս բացառիկ ռազմավարական գործակցությունը կազմակերպությունների միջև սկսվել է 2019-ի ապրիլից` Դիջիթեյնի ընթացիկ համակարգերն արհեստական բանականության տեխնոլոգիաներով արդիականացնելու մտադրությամբ: Մասնավորապես, Դևելանդուն իր EPICA արհեստական բանականության հարթակի միջոցով խաղացողներին անհատականացված խաղային առաջարկություններ կանի: Սա կիրականացվի պարբերաբար սովորելով խաղային տվյալների հիման վրա` խաղացողների նախընտրելի խաղեր, խաղային պատմություն, դեմոգրաֆիկ և այլ խաղային տվյալներ, մինչդեռ առաջարկությունների գործիքը կկիրառի խաղերի փոխհատման մատրիցան՝ խաղացողների համար ավելի գրավիչ խաղեր առաջարկելու համար: Ավելին, Protogen արհեստական բանականության հարթակը նաև կվերլուծի խաղացողների խաղադրույքները: Հիմա, հնարավոր կլինի հայտնաբերել խարդախ ու ռիսկային խաղացողներին, հետևելով նրանց խաղային վարքագծին: Այս համակարգի շնորհիվ՝ խաղացողները կդասակարգվեն 1-10 սանդղակով՝ ըստ իրենց ռիսկայնության աստիճանի: Արդյունքում՝ Դիջիթեյնի գործընկերներն անցում կկատարեն ավանդական պատմական տվյալների բազայի վերլուծությունից դեպի փոխկապակցվածությունների հայտնաբերման և վարքագծերի կանխատեսման, ինչի շնորհիվ նախորոք կհայտանբերեն խարդախ և ռիսկային խաղային գործունեությունը: Արհեստական բանականության նոր տեխնոլոգիաները լույսի արագությամբ ներթափանցում են Դիջիթեյնի ՏՏ ենթակառուցվածք՝ խոստանալով ունենալ բեկումնային ազդեցություն ընդհանուր ոլորտի մակարդակով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |