Փաշինյանն ու Մեդվեդևն առանձնազրույց են ունեցել Ղրղզստանում 9 օգոստոսի 2019 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույց են ունեցել Ղրղզստանում: Նրանք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որի միջոցաումների շրջանակում էլ կայացել է հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։ Տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։ Ավելի վաղ Մեդվեդևը հանդիպում է ունեցել նաև իր բելառուս պաշտոնակից Սերգեյ Ռումասի հետ: ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման,ԵՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման, անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։ Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2019 թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |