Չինաստանին հզոր թայֆուն է մոտենում. Վտանգի առավելագույն մակարդակ է

Չինաստանին հզոր թայֆուն է մոտենում. Վտանգի առավելագույն մակարդակ է

PanARMENIAN.Net - Չինաստանին մոտենում է հզոր «Լեկիմա» թայֆունը, երկրի հարավ-արևելյան Չժեցզյան գավառում վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակն է հայտարարվել:

Ըստ չինացի օդերևութաբանների, ակնկալվում է, որ թայֆունը մայրցամաքին կհասնի օգոստոսի 10-ին և ամենահզորը կլինի 2014-ից ի վեր: Զգուշացվել է, որ տեղումների քանակն արևելյան Չինաստանում օգոստոսի 9-10-ին կարող է հասնել 250-320մմ, գրում է «Ինտերֆաքսը»:

Ավելի քան 300 չվերթ է չեղարկվել դեպի Թայվան և հակառակ ուղղությամբ:

Հորդառատ անձրև և ուժեգին քամի կարող է գրանցվել նաև Շանհայում, մեգապոլիսի արվարձանի 16.000 բնակիչ կտարհանվի: Շանհայ մեկնող որոշ գնացքների տոմսերի վաճառքը կասեցվել է:

Թայվանում, ուր թայֆունն ավելի շուտ կհասնի, օգոստոսի 9-ին արդեն չեղարկվել են ավիաթռիչքներն ու փակվել են շուկաները, դպրոցները և մի շարք այլ հասարակական վայրեր, կասեցվել է երթևեկությունը արագընթաց երակթուղային մայրուղով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---