// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ աշխատաշուկան պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն ունի

ՀՀ աշխատաշուկան պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն ունի

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների և ընկերությունների հետ գործակցելով` 2019-2020 ուսումնական տարվանից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներին առաջարկում է աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություններ:

Նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախարարության և «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպության գործակցության արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում ներդրվել է «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը (որակավորումը` «Կարկասային-երեսպատման կոնստրուկցիաների /ԿԵԿ/ մոնտաժող):

ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի բազմակողմանի հիմնադրամի (ՅՈՒՆԻԴՈ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրի արդյունքում տարածաշրջանային երեք ՄԿՈՒ հաստատություններում` Երևանի թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը :

ԿԳՄՍ նախարարության և «Մասիս Տոբակո» ընկերության համագործակցության արդյունքում Մասիսի գյուղատնտեսական քոլեջում ներդրվել է «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը:

Հաստատությունները հագեցած են ժամանակակից նյութատեխնիկական բազայով և մասնագիտությունների ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով»,- գրել է Հարությունյանը:

 Ուշագրավ
Հանդիպումը հեռարձակվում է վարչապետի Ֆեյսբուքյան էջում
Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության թիմը
Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»