Պայթյուն ՌԴ ռազմական զորավարժարանում. «Ռոսատոմի» 5 աշխատակից է զոհվել

Պայթյուն ՌԴ ռազմական զորավարժարանում. «Ռոսատոմի» 5 աշխատակից է զոհվել

PanARMENIAN.Net - ՌԴ Արխանգելսկի շրջանի ռազմական զորավարժարանում պայթյունի հետևանքով զոհվել է «Ռոսատոմի» 5 աշխատակից, ևս 3-ը վնասվածքներ և ծանրության տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր 2 զոհի և 6 վիրավորի մասին:

Ինչպես ասել են «Ռոսատոմում», պայթյունը տեղի է ունեցել հեղուկային ռեակտիվ շարժական սարքում սնուցման աղբյուրների իզոտոպային ուղեկցության հետ կապված ինժեներատեխնիկական աշխատանքների ժամանակ, հայտնում է «Վեդոմոստին»:

Օգոստոսի 8-ին պայթյուն էր տեղի ունեցել Սեվերոդվինսկի զինվորական կայազորում, որտեղ նույնպես հեղուկային ռեկատիվ շարժիչի փորձարկումներ են անցկացվել: Այլ մանրամասներ չեն հայտնվել: Միջադեպից հետո, Սեվերոդվինսկում, որը պատահարի վայրից 40 կմ հեռավորության վրա, գրանցվել էր ռադիացիոն ֆոնի կարճաժամկետ բարձրացում: Քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքի բնակչության համար վտանգ չկա:

Օգոստոսի 9-ին տեղական ԶԼՄ-ները հայտնեցին, որ պայթյունից հետո Արխանգելսկում և Սեվերոդվինսկում կտրուկ աճել է յոդ պարունակող միջոցների սպառումը: Աժիոտաժը սկսվել է օգոստոսի 8-ի երեկոյան՝ մարդիկ սկսել են հաբերով յոդ գնել, յոդոմարին, սովորական յոդ և յոդացված կալիում: Համարվում է, որ յոդ պարունակող միջոցները կարող են պաշտպանել օրգանիզմը ռադիոակտիվ իզոտոպների կուտակումից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---