Հրդեհ՝ «Արևիկ» պարկում․ 10 հա է այրվել

Հրդեհ՝ «Արևիկ»  պարկում․ 10 հա է այրվել

PanARMENIAN.Net - Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Արևիկ» ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք, տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ, տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։

«Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Հ.Գ. Ըստ նախնական վարկածի, հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---