ԱՄՆ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. 5 երեխա զոհվել է

ԱՄՆ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. 5 երեխա զոհվել է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էրի շրջանի մասնավոր մանկապարտեզում՝ 5 երեխա զոհվել է, ևս 4-ը տուժել: Այդ մասին հայտնել է շրջանի հրշեջ ծառայության պետ Գայ Սանթոունը:

Ըստ նրա, հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 1-ից հետո երկհարկանի բնակելի տանը, որի սեփականատերը հետևում էր երեխաներին, երբ ծնողներին հարկավոր էր լինում բացակայել տնից: Շենքում 8 մարդ է եղել, այդ թվում տան տիրուհին: Մահացած երեխաները 8 ամսականից մինչև 8 տարեկան էին: Նրանցից 4-ը բարեկամներ էին, 5-րդը տան տիրուհու երեխան էր, գրում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, տռուժել է նաև հարևանը, որը փորձել է մտնել այրվող տուն և փրկել երեխաներին, ինչպես նաև հաստատության սեփականատերը:

Ըստ հրշեջ ծառայության պետի, բռնկման պատճառները պարզվում են: Հրդեհի վայրի նախնական զննությունը ցույց է տել, որ երկհարկանի տանը ծխի ընդամենը 1 դետեկտոր է տեղադրված եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---