Արոնյանը միանձնյա գլխավորում է Grand Chess Tour-ը

Արոնյանը միանձնյա գլխավորում է Grand Chess Tour-ը

PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Grand Chess Tour-ի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը: Նա 10 միավոր է վաստակել:

5-րդ տուրում Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:Նա խաղացել է սևերով ու առավելության հասել 35-րդ քայլում: 6-րդ տուրում հայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Լեյներ Դոմինգեսի հետ, իսկ 4-րդ տուրում՝ նույնպես ոչ ոքի չինացի Դին Լիրենի հետ:

Մագնուս Կարլսենն ու Դին Լիրենը զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը 4-ական միավորով:

 Ուշագրավ
Հաղթանակի շնորհիվ հռոմեական ակումբը մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով ու գտնվում է Չեմպիոնների լիգայի գոտում
«Ես ջանադրաբար մարզվում եմ»,-գրել է նա
Ֆուտբոլիստը խոսել է նաև հայերի և իտալացիների նմանության մասին
«Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել»,-ասել է նա