ԵԱ. Հայ պատանի բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել

ԵԱ. Հայ պատանի բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Թբիլիսում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:

Ոսկե մեդալ է նվաճել 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Արծաթե մեդալ են նվաճել 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը:

Բրոնզե պարգևին են արժանացել 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:

Պատանի մարզիկներ արդյունքն աննախադեպ է հայկական բռնցքամարտի համար:

 Ուշագրավ
Հաղթանակի շնորհիվ հռոմեական ակումբը մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով ու գտնվում է Չեմպիոնների լիգայի գոտում
«Ես ջանադրաբար մարզվում եմ»,-գրել է նա
Ֆուտբոլիստը խոսել է նաև հայերի և իտալացիների նմանության մասին
«Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել»,-ասել է նա