Երկիր մոլորակին Քեոփսի բուրգի մեծության աստղակերպ է մոտենում

Երկիր մոլորակին Քեոփսի բուրգի մեծության աստղակերպ է մոտենում

PanARMENIAN.Net - Երկիր մոլորակին Քեոփսի բուրգի մեծության աստղակերպ է մոտենում՝ դա տեղի կունենա օգոստոսի վերջում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Աէրոնավտիկայի և տիերզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը՝ ՆԱՍԱ-ն:

Ամռան վերջին օրերին երկնային մարմինը 40 անգամ ավելի մոտ կլինի մոլորակին, քան Վեներան: Ճիշտ է, գիտնականները խոստանում են, որ ի վերջո «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդը չի բախվի Երկրին՝ մոտ 1 մլն կմ հեռավորությամբ անցնելով նոլորակի կողքով: Հավանաբար, առավելագույն մոտեցումը կգրանցվի օգոստոսի 28-ին, գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես վկայում են ՆԱՍԱ-ի հրապարակած տվյալները, 2019 OU1 աստղակերպի տրամագիծը 160 մետր է, ինչը գերազանցում է 20 մ-ով Գիզայի ամենամեծ բուրգը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---