Բաքուն հայտնում է հայ զինծառայողի Ադրբեջան անցնելու մասին

Բաքուն հայտնում է հայ զինծառայողի Ադրբեջան անցնելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ֆիզուլիի ուղղությամբ հայ զինծառայողի՝ Ադրբեջանի զինուժին հանձնվելու մասին։

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է, որ, իր ձևակերպմամբ, «Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի»։

«Հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները», - գրել է նա:

Արցախի ՊԲ-ն հաստատել է տեղեկությունը, նշելով, որ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը լքել է մարտական դիրքը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքերում։

 Ուշագրավ
Ըստ իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևայի, նրանցից 9 մահացան՝ չդիմանալով կտտանքներին
Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է
Ծառուկյանը պատռել էր ծանուցումը