ՌԴ-ն և Իրանը դեմ են Ադրբեջանի տարածքով գազամուղի կառուցմանը Թուրքմենստանից

ՌԴ-ն և Իրանը դեմ են Ադրբեջանի տարածքով գազամուղի կառուցմանը Թուրքմենստանից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Իրանը դեմ են հանդես եկել գազամուղի կառուցմանը Թուրքմենստանից Ադրբեջանի տարածքով:

Իրանը դեմ է գազատարի կառուցմանը Կասպից ծովում, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային: Այդ մասին, ըստ Իրանի կառավարական գործակալությունների, հայտարարել է Իրանի National Gas Company-ի ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին: «Գազամուղի կառուցումը Կասպից ծովի արևելքից դեպի արևմուտք կարող է լուրջ վնաս հասցնել էկոլոգիային...Իրանը դեմ է դրա կառուցմանը»,-ասել է Նամդարին Կասպից ծովի տնտեսական համաժողովում, հայտնում է Haqqin.az-ը:

Նա հիշեցրել է, որ Իրանն իր ենթակառուցվածքներն է առաջարկում գազը համաշխարհային շուկա հանելու համար:

Գազամուղի կառուցմանը դեմ է արտահայտնվել նաև Ռուսաստանը: ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, որ «Կասպից ծովի եզակի էկոհամակարգի պահպանման շահերն, անկասկած, առաջնային են ցանկացած հիպոթետիկ տնտեսական նախագեծրի համեմատ», հայտնել էր ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոուհանիի գագաթնաժողովը հետաձգվել է:

Ըստ 2018-ի օգոտոսի 12-ին ստորագրավծ Կասպի ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի, նման նախագծերը պետք է համաձայնեցնեն միայն այն երկրները, որոնց տարածքային ջրերով անցնում է խողովակաշարը: Սակայն ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ գազատարի անցկացումը կպահանջի «կասպյան հնգյակի» (ՌԴ, Ադրբեջան, Իրան, Ղազախստան և Թուրքմենստան) բոլոր անդամների համաձայնություևն, ըստ 2003թ. Թեհրանի կոնվենցիայի արձանագրության: Այսպիսով, թուրքմենական գազի Արևմուտք առաքումը հնարվոր է լինում միայն Ղազախստանի և ՌԴ տարածքով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---