ԵՊԲՀ-ն ռազմաբժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար13 օգոստոսի 2019 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի պաշտպանության բանակի համար: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ: Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ որպես ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն նախատեսում է ընդունել կուրսանտներ նաև Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Հայաստան ժամանած կուրսանտներին Բժշկական համալսարանը կապահովի կեցավայրով, իսկ սննդի հետ կապված հարցերը կլուծվեն ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: ֆակուլտետը 2019-2020 ուսումնական տարում ընդունել է 18 կուրսանտ, ևս 34-ին՝ «Պատիվ ունեմ» ծրագրով: Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 18 կուրսանտներն այժմ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքները և օգոստոսի 26-ին զինվորական երդում կտան ԵՊԲՀ-ում: Իր 25-ամյա գործունեությամբ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը հասել է այն մակարդակի, որ արտահանում է բժշկական կրթությունը և շարունակում է ռազմաբժշկական կրթության կենտրոն մնալ ԱՊՀ երկների համար: 2019-ին Հայաստանի և Ղազախստանի ռազմաբժշկական կրթության համագործակցության շրջանակում, Ալմատայի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերն մեկ ամիս վերապատրաստվել են ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՊՆ զինվորական հոսպիտալներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |