Պլասիդո Դոմինգոյի համերգը չեղարկվել է. Նրան մեղադրում են սեռական ոտնձգության մեջ14 օգոստոսի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը չեղարկել է հայտնի իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի հոկտեմբերի 6-ին կայանալիք համերգը նրա դեմ առաջ քաշված սեռական ոտնձգությունների մեղադրանքի պատճառով: «Համերգը չեղարկելու որոշումը կայացվել է Դոմինգոյի դեմ սեռական ոտնձգությունների բազմաթիվ մեղադրանքների մասին վերջին հաղորդագրություններից հետո: Թեև նշված միջադեպերը Սան Ֆրանցիսկոյի օպերայում չեն եղել, ընկերությունը չի կարող ներկայացնել նրան այս բեմում»,-ասվում է թատրոնի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբն իր հերթին չեղարկել է սեպտեմբերի 18-ին կայանալիք համերգում 78-ամյա երգչի ելույթը: Ավելի վաղ 8 երգչուհի և պարուհիներից մեկը հայտարարել էին Associated Press (AP)-ին, որ 1980-ականների վերջից տարբեր ժամանակահատվածներում սեռական ոտնձգությունների են ենթարկվել Դոմինգոյի կողմից: 3 կին ասել է, որ Դոմինգոն փորձել է նրանց համբուրել: Զրուցակիցներից մեկը պնդել է, որ երգչի ձեռքը հայտնվել է նրա փեշի տակ: Նշված դեպքերն իբր տեղի են ունեցել նաև ԱՄՆ տարածքում: Ինչպես նշվում է նյութում, հարցման ենթարկված մոտ 30 երաժիշտ, երգիչ, պարուհի և բեմի աշխատակից ասել են, որ Դոմինգոն իրենց ներկայությամբ համառ ուշադրություն է ցուցաբերել երիտասարդ կանանց հանդեպ և երբեմն անպարկեշտ պահել իրեն: 78-ամյա Դոմինգոն գործակալության միջոցով տարածած հայտարարության մեջ ասել է, որ «30-ամյա վաղեմության մեղադրանքները անունները չնշած անձանց կողմից տխուր տպավորություն են թողնում»: Երգիչն ընդգծել է. որ հարաբերություններ է ունեցել միայն փոխադարձ համաձայնության դեպքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |