Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ հոկտեմբերին (վիդեո) 14 օգոստոսի 2019 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող նոր ՝«Դրախտի դարպասը» (Gate to Heaven) ֆիլմի պրեմիերան Երևանում տեղի կունենա հոկտեմբերին: Ֆիլմը ՀՀ, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի համատեղ արտադրություն է: Գլխավոր դերերում են Ռիխարդ Զամմելը, Նինա Կրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը, Տատյանա Սպիվակովան: Ֆիլմի գործողությունը կատարվում է 2016-ին Արցախում: Հայտնի գերմանացի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 23-ամյա հրադադարից հետո վերսկսված պատերազմը: Սակայն լրագրողական հետաքննության ժամանակ նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիայի հետ, նրանք սիրահարվում են: Սակայն շուտով Ռոբերտն իմանում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992-ին գերի է ընկել Թալիշի գրավման ժամանակ: Ռոբերտը չի փորձել նրան փրկել, իսկ մարտի դաշտում Էդգարի արած լուսանկարները նա հետագայում ներկայացրել որպես իրենը: Ֆիլմի պրեմիերան Ստեփանակերտում նույնպես նախատեսված է 2019-ի հոկտեմբերին, իսկ 2020-ի մարտին այն առաջին անգամ կցուցադրվի Լոս Անջելեսում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |