«Սանիթեք». Բազմիցս դիմել ենք` ՀՀ վարչապետին հանդիպելու խնդրանքով

«Սանիթեք». Բազմիցս դիմել ենք` ՀՀ վարչապետին հանդիպելու խնդրանքով

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարել է, որ բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ, որով վերջինս արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում կայացած քննարկմանը:

«Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին:Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու օգոստոսի 13-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:

Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր՝ ընկերությունը առաջիկայում կրկին մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»,-ասվում է հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:Փաշինյանն ու Մարությանը քննարկել են մայրաքաղաքի աղբահանությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---