«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ

PanARMENIAN.Net - Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Թբիլիսիում 0-2 հաշվով հաղթեց «Սաբուրթալոյին»։ Հաղթանակի շնորհիվ «Արարատ Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, դառնալով լիգայի այդ փուլին հասած առաջին հայկական թիմը։

Երևանում անցկացված առաջին խաղում «Արարատ-Արմենիան» պարտվել էր 1-2 հաշվով։ Թբիլիսիում պատասխան խաղում գոլերի հեղինակներ դարձան հաշիվը 10-րդ րոպեին բացած Անտոն կոբյալկոն և 11-մետրանոց իրականացրած Պետրոս Ավետիսյանը։

Փլեյ-օֆում հայկական թիմը կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---