Արոնյանը՝ Grand Chess Tour-ի հաղթող

Արոնյանը՝ Grand Chess Tour-ի հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ամերիկյան Սենթ Լուիսի Grand Chess Tour-ում՝ արագ և կայծակնային շախմատի մրցաշարում:

Արոնյանը 36 հնարավորից վաստակել է 22 միավոր:

Երկրորդ տեղում են Դին Լիժենը Չինաստանից, Մաքսիմ Վաշյե-Լագրավը Ֆրանսիայից և Յույ Յանյին Չինաստանից: Նրանք վաստակել են 21.5-ական միավոր: 5-րդ տեղում ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է 19,5 միավորով, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 6-րդն է 17 միավորով:

Հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 37,5 հազար դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---