Վարչապետը հանձնարարել է ՃՈ-ին առանձնակի խիստ լինել ծխախոտը մեքենաներից նետող վարորդների նկատմամբ

Վարչապետը հանձնարարել է ՃՈ-ին առանձնակի խիստ լինել ծխախոտը մեքենաներից նետող վարորդների նկատմամբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հանրապետությունում հրդեհների քանակի աճին, հայտնել է, որ հանձնարարել է Ճանապարհային ոստիկանությանն առանձնակի խիստ լինել ծխախոտը մեքենաներից նետող վարորդների նկատմամբ:

«Առավել ևս այս ընթացքում պետք է շատ խիստ լինել և պետք չէ վարանել՝ տուգանել և կոնկրետ վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկել: Բայց, իհարկե, ավելի լավ կլինի, երբ մեր սիրելի հայրենակիցները նման գործողության ընդհանրապես չդիմեն»,-ասել է վարչապետը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն, անդրադառնալով Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհին, հայտնել է, որ նախարարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել այդ տարածք և մանրամասներ է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատ աճել են 83,9 տոկոսով: «Այստեղ կա երկու ուղղություն: Առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Այս մշակույթը մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: Պետք է օպերատիվ աշխատանք տանել այս ուղղությամբ, որովհետև երբեմն կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում, ինչ-ինչ նպատակներով: Այստեղ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է օպերատիվ աշխատանք իրականացնեն»,-նկատել է վարչապետը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---