ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված հայ զինվորին

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված հայ զինվորին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել օրերս ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այդ մասին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է «Ազատությունը»:

«Այս պահին շարունակվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների երկխոսությունը համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ անձին տեսակցելու ուղղությամբ, դեռևս ընթացքի մեջ է»,- ասել է Ամարտունին՝ ժամկետների մասին հստակ որևէ բան չնշելով։

«Սովորաբար կարգն այնպիսին է, որ մենք փորձում ենք անհապաղ և հնարավորինս արագ դա կազմակերպել, բայց այս պահին չեմ կարող որևէ ժամկետների մասին ասել․ արագը մի դեպքում կարող է լինել շատ արագ, մյուս դեպքում՝ մի քիչ ավելի ուշ», - ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Արցախի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ նաև օգոստոսի 13-ին՝ հորդորելով հավատ չընծայել ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքի մանրամասները ճշտելու համար հետաքննություն է տարվում, բայց իր ներքին համոզմամբ՝ զինծառայողը մոլորվել է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---