Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust-ի նորանշանակ ղեկավարին

Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust-ի նորանշանակ ղեկավարին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին:

Հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ The HALO Trust-ի հետագա գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարներին առնչվող հարցեր, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովելուն ուղղված կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ և վերահաստատել արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հետագայում նույնպես աջակցելու Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանը:

Մասիս Մայիլյանը The HALO Trust-ի նոր ղեկավարին հաջողություն է մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---