ԶԼՄ. Ցուցարարները Հոնկոնգում կոչ են անում զանգվածաբար գումար կանխիկացնել բանկոմատներում16 օգոստոսի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հակակառավարական ցուցարարները Հոնկոնգում նոր մարտավարության են անցել: Նրանք սկսել են սոցցանցերի և մեսենջերների միջոցով կոչ անել զանգվածաբար գումար կանխիկացնել բանկոմատներում, ինչպես նաև սկսել տեղական արժույթը՝ հոնկոնգյան դոլարը, փոխել ամերիկյան դոլարի: Այդպիսով նրանք մտադիր են ֆինանսական վնաս հասցնել մեգապոլիսի ֆինանսական համակարգին և հասնել հոնկոնգյան դոլարի փոխարժեքի նվազման, հայտնում է ՏԱՍՍ-ը South China Morning Post-ի վրա հղումով: Առաջատար բանկերը հայտարարել են, որ բավարար պաշարներ ունեն բանկոմատներում և կհետևեն իրադարձությունների զարգացմանը: Մինչդեռ հաղորդագրություններ կան որոշ բանկոմատներում ամերիկյան դոլարի պակասի մասին: «Հոնկոնգի բանկային համակարգը շատ ամուր է և բավարար լիկվիդայնություն ունի»,-ասել է ֆինանսական հարցերով քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը: Նա նշել է, որ «մարդիկ իրավասու են հայտնելու իրենց կարծիքը, սակայն դա չպետք է խախտի բանկային ծառայությունների մատուցումը բնակչությանը»: Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 2 ամիս, որոնց համար առիթ հանդիսացան իշխանությունների կողմից դեռևս փետրվարին ընդունված ուղղումները արտահանձնման մասին օրենքում, որով թույլատրվում է արտահանձնել հանցագործներին Չինաստանին: Շատերի կարծիքով, այդ օրենքը կարող է օգտագործվել այլախոհների դեմ պայքարում: Ավելի վաղ Պեկինն իր աջակցությունն է հայտնել Հոնկոնգի իշխանություններին ցուցարարների դեմ պայքարում, իսկ վերջիններս հայտարարել են, որ վճռական են լինելու: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |