Ստալինյան բռնաճնշումները դատապարտող օրենք՝ Սոցապից․ Կբարելավվեն բռնադատվածների սոցերաշխիքները16 օգոստոսի 2019 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունը բարելավող օրենքի նախագիծ է մշակել։ Դրանով նախատեսվում է մասամբ փոխհատուցել պետության բարոյական պարտքը քաղաքական բռնությունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև առավել իրատեսական դարձնել գործող օրենքով նախատեսված իրավունքների և արտոնությունների իրացումը, որոնցից մի մասն արդեն իսկ կորցրել են իրենց արդիականությունը, մի մասն էլ` բռնադատվածների տարիքով, առողջական վիճակով և վճարունակությամբ պայմանավորված, կիրառելի չեն: Օրենք նախագծի նպատակն է խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական դրդապատճառներով անձի իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարմամբ, քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների համար, սոցիալական, ազգային խտրականության դրսևորմամբ բռնադատված անձանց անօտարելի իրավունքների վերականգնումը, բռնադատման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը, ինչպես նաև դատապարտել 1929-1949 թվականներին ստալինյան վարչակարգի կողմից իրականացված քաղաքական բռնաճնշումները, զանգվածային դեպորտացիան, որոնց զոհ է դարձել ավելի քան 40 000 հայ, որոնք ենթարկվել են զանգվածային բռնությունների, արտաքսվել ու աքսորվել են, առանց օրինական մեղադրանքի՝ գնդակահարվել, մի մասն էլ մահացել սիբիրյան բանտերում՝ միայն իրենց քաղաքական ու կուսակցական հայացքների, կրոնական ու էթնիկական պատկանելիության պատճառով: Նախատեսվում է բռնադատվածների և բռնադատվածների առաջին հերթի ժառանգների հաշվառում, նրանց քաղաքացիության վերականգնում, կոչումների և աստիճանների վերականգնումը, կենսաթոշակային ապահովությունը և դրամական փոխհատուցում ստանալու, անվճար բուժման և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք իրավունքի ամրագրում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |