Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին. Հարցը պիտի լուծվի փաստերի, ոչ էմոցիաների հիման վրա

Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին. Հարցը պիտի լուծվի փաստերի, ոչ էմոցիաների հիման վրա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էԱմուլսարի խնդրին՝ նշելով, որ փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, համաձայն որի «ռիսկերը կառավարելի են, և կառավարության հետագա որոշումները պետք է բխեն վարչապետի՝ անցած տարվա սեպտեմբերին արտահայտած դիրքորոշումից ու խոստումից»։

Ռուբինյանը մեջբերել է վարչապետի ելույթից մի հատված. «Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ ըստ էության մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակեպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան պետք է ստանանք: Գոնե ինձ այս երկու հարցն է անհանգստացնում՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի համար և ինչքանո՞վ է անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք ոչ դրական, ոչ բացասական, այսինքն՝ չեզոք պատասխան չունենք: Կարծում եմ՝ մենք պետք է համաձայնենք այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը կապված է հենց այս հարցի հետ: Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար, մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, թույլ կտանք, որ շահագործվի հանքը: Եթե տեսնենք, որ Սևանի կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք».Նիկոլ Փաշինյան, 15.09.2018

Սա, սիրելի բարեկամներ, կոնկրետ ու հստակ դիրքորոշում է ու կոնկրետ ու հստակ խոստում»։

Ռուբինյանը հավելել է, որ հարցը պիտի լուծվի տրամաբանության, փաստերի, կորուստների և ձեռքբերումների գնահատման և քաղաքական խոստումների կատարման հիման վրա և ոչ էմոցիաների։

Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը:Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։

Եզրակացության մեջ ասվում է, որ Ամուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա: Միևնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---