Հոնկոնգում ցուցարարները կոչ են արել բոյկոտել Disney-ի «Մուլան» ֆիլմը17 օգոստոսի 2019 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Disney-ի «Մուլան» ֆիլմի գլխավոր դերակատար դերասանուհի Լյու Իֆեյը հավանություն է տվել ոստիկանության գործողություններին, որին ցուցարարները մեղադրում են ուժի կիրառման մեջ: «Ես սատարում եմ Հոնկոնգի ոստիկանությանը: Կարող եք հարձակվել ինձ վրա: Ինչ խայտառակություն Հոնկոնգի համար»,-գրել է Իֆեյը չինական Weibo սոցցանցում: Իսկ գրառմանը Իֆեյը կցել է կառավարամետ ռեսուրս «Ժեմին ժիբաոյի» նյութը, գրում է Bird in Flight-ը СNN-ի վրա հղումով: Դրանից հետո թվիթերում հայտնվեց #BoycottMulan հաշթագը: Սոցցանցի օգտատերերը մեղադրում են դերասանուհուն ոստիկանության դաժանությանը հավանություն տալու մեջ և հիշեցնում են, որ Իֆեյն ԱՄՆ քաղաքացի է: Մինչդեռ Weibo-ում մարդիկ սատարեցին Լյուին. Նրա գրառումը ավելի քան 70 հազար հավանում է ստացել: Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 2 ամիս, որոնց համար առիթ հանդիսացան իշխանությունների կողմից դեռևս փետրվարին ընդունված ուղղումները արտահանձնման մասին օրենքում, որով թույլատրվում է արտահանձնել հանցագործներին Չինաստանին: Շատերի կարծիքով, այդ օրենքը կարող է օգտագործվել այլախոհների դեմ պայքարում: Ավելի վաղ Պեկինն իր աջակցությունն է հայտնել Հոնկոնգի իշխանություններին ցուցարարների դեմ պայքարում, իսկ վերջիններս հայտարարել են, որ վճռական են լինելու: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |