ՀՀ-ում կայանալիք WCIT 2019-ի հիմնական բանախոսներից 5-ի անունները հայտնի են17 օգոստոսի 2019 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովը, որի 10 հիմնական զեկուցողներից 5-ի անունները հրապարակվել են։ Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նրանք հաստատել են իրենց մասնակցությունը «համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ, հայտնում է Panorama.am-ը: Այսպիսով, 5 գլխավոր զեկուցողներն են՝ Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ունեն 59 հաստատված բանախոս և նրանց թիվն ամեն օր ավելանում է: Արելքսանդր Եսայանը հայտնել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստան կայցելեն ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ Նրա խոսքով՝ համաժողովից առաջ Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ, որը մեկնարկելու է ժամը 20:00-ին: «Համաշխարհային համաժողովը տեղի է ունեցել 16 երկրում և այդ բոլոր երկրներից հրավիրել ենք երաժիշտների, որոնց համախմբելով ստեղծվելու է նվագախումբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Կլինի 70 երաժիշտ 16 երկրից և 30 երաժիշտ՝ Հայաստանից։ Նվագախումբը կկատարի 16 երկրի երաժշտություններ, իսկ 17-ը կլինի հայկական երաժշտություն»,- նշել է Ալեքսանդր Եսայանը։ Նրա խոսքով՝ դրանից հետո առաջին անգամ կհայտարարեն արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտության կատարում նվագախմի միջոցով։ Երաժշտությունը լինելու է այդ 16 երկրի երգերի միքսը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |