Ջորջ Մարտին. «Գահերի խաղի» ավարտը մեծ թեթևություն բերեց ինձ19 օգոստոսի 2019 - 13:21 AMT PanARMENIAN.Net - «Կրակի և սառույցի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինը խոստովանել է, որ «Գահերի խաղը» սիրված սերիալի ավարտը մեծ թեթևություն բերեց իիրեն: «Չեմ կարծում, թե սերիալը հեշտ տրվեց ինձ: Ամեն օր ես նստում էի գրելու, և, նույնիսկ եթե լավ օր էր ինձ համար, ես ինձ սարսափելի վատ էի զգում, որովհետև մտածում էի. «Աստված իմ, ես պետք է ավարտին հասցնեմ գիրքը: Ես դեռ 4 էջ եմ գրել, մինչդեռ 40 պիտի լինի»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին Guardian-ի վրա հղումով: Մարտինը նաև նշել է, որ սերիալի վերջաբանն ու երկրպագուների ոչ միանշանակ արձագանքը ոչ մի կերպ չեն անդրադառնա նրա ապագա գրքերի վրա: «Դա ոչինչ չի փոխում: Չես կարող բոլորին հաճոյանալ, ուստի պետք է հաճոյանաս ինքդ քեզ»,-հավելել է գրողը: Ինչ վերաբերում է երկրպագուների գուշակություններին իր ապագա գրքերի մասին, ապա, ըստ Մարտինի, որոշ մասը համապատասխանում է իրականությանը, որոշը՝ ոչ: «Նրանք կիմանան, երբ ավարտեմ»,-ասել է նա: 1996-ից Մարտինը գրել է «Սառույցի և կրակի երգը» սագայի 5 վեպ: 2017-ի հուլիսին նա հայտարարեց ևս 2 գիրք գրելու մասին: Գրողի ստեղծագործությունները հիմք են հանդիսացել «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի նկարահանման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |