ՌԴ մաքսատունը փոխել է ուղեբեռի ստուգման կանոնները

ՌԴ մաքսատունը փոխել է ուղեբեռի ստուգման կանոնները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտնում ֆիտոսանիտարական վերահսկման նոր կանոնները, որոնք էքսպերիմենտի կարգով կգործեն մինիչև 2022թ.:

Եթե մրգերի, բանջարեղենի, սերմերի կամ բուսական ծագման այլ ապրանքի ընդհանուր քաշը գերազանցի 5 կգ-ն, կպահանջվի ֆիտոսանիտարական հավաստագիր: Եթե հավաստագիր չլինի, բեռը կառգրավվի և հետ կուղարկվի կամ կոչնչացվի, գրում է «Ռոսիյսկայա գազետնա»:

Ընդունած որոշման մասին մաքսատունը կիրազեկի «Ռոսսելխոզնադզորի» միասնական միջգերատեսչական փոխգործակցության համակարգի միջոցով: Առանց հավաստագրի այսուհետ թույլ է տրվում 3 ծաղկեփնջից ոչ ավելի ներկրել՝ յուրաքանչյուրի մեջ 15-ական ծաղիկով:

Ստուգվելու է նավեի, ինքնաթիռների, գնացքների, ինչպես նաև դրանց անձնակազմերի անդամների ուղեբեռը: Զննության կենթարկվեն նաև ավտոմեքենաները:

Նման կանոններ կգործեն ՌԴ պետսահմանի մի քանի անցակետերում, մասնավորապես, դա վերաբերում է Վլադիվոստոկի Սվոբոդնի նավահանգստին:

Ստուգումներ կիրականացվեն նաև 3 ավտոմոբիլային անցակետերում՝ Ֆինլանդիայի հետ սահմանին, Էստոնիայի հետ սահմանին և Դաղստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին:

Բանջարեղենի, մրգերի և ծաղիկների ներկրման նույն կանոնները գործում են նաև այլ անցակետերում, սակայն ուղեբեռը զննում են «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները:

Օրենքը տարածվում է անանասի, թզի, գուավայի, մանգոյի, ավոկադոյի, ծիրանի, կեռասի, դեղձի, ցիտրուսայինների վրա: Նույն կանոնները գործում են նաև լոլիկի, կաղամբի, գազարի, վարունգի, կարտոֆիլի պարագայում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---