ՌԴ մաքսատունը փոխել է ուղեբեռի ստուգման կանոնները19 օգոստոսի 2019 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտնում ֆիտոսանիտարական վերահսկման նոր կանոնները, որոնք էքսպերիմենտի կարգով կգործեն մինիչև 2022թ.: Եթե մրգերի, բանջարեղենի, սերմերի կամ բուսական ծագման այլ ապրանքի ընդհանուր քաշը գերազանցի 5 կգ-ն, կպահանջվի ֆիտոսանիտարական հավաստագիր: Եթե հավաստագիր չլինի, բեռը կառգրավվի և հետ կուղարկվի կամ կոչնչացվի, գրում է «Ռոսիյսկայա գազետնա»: Ընդունած որոշման մասին մաքսատունը կիրազեկի «Ռոսսելխոզնադզորի» միասնական միջգերատեսչական փոխգործակցության համակարգի միջոցով: Առանց հավաստագրի այսուհետ թույլ է տրվում 3 ծաղկեփնջից ոչ ավելի ներկրել՝ յուրաքանչյուրի մեջ 15-ական ծաղիկով: Ստուգվելու է նավեի, ինքնաթիռների, գնացքների, ինչպես նաև դրանց անձնակազմերի անդամների ուղեբեռը: Զննության կենթարկվեն նաև ավտոմեքենաները: Նման կանոններ կգործեն ՌԴ պետսահմանի մի քանի անցակետերում, մասնավորապես, դա վերաբերում է Վլադիվոստոկի Սվոբոդնի նավահանգստին: Ստուգումներ կիրականացվեն նաև 3 ավտոմոբիլային անցակետերում՝ Ֆինլանդիայի հետ սահմանին, Էստոնիայի հետ սահմանին և Դաղստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին: Բանջարեղենի, մրգերի և ծաղիկների ներկրման նույն կանոնները գործում են նաև այլ անցակետերում, սակայն ուղեբեռը զննում են «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները: Օրենքը տարածվում է անանասի, թզի, գուավայի, մանգոյի, ավոկադոյի, ծիրանի, կեռասի, դեղձի, ցիտրուսայինների վրա: Նույն կանոնները գործում են նաև լոլիկի, կաղամբի, գազարի, վարունգի, կարտոֆիլի պարագայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |