Թունյանը՝ Ամուլսարի մասին. Վատ ազդակ է ներդրողի համար, թե ինչ կարող է լինել ներդրման դեպքում19 օգոստոսի 2019 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պդնում է, որ եթե բավարար հիքմեր չկան հանքի գործունեության դադարեցման համար, ուրեմն այն պետք է շահագործվի: Նա հավելել է, որ սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում, հայտնում է Aysor.am-ը: Թունյանը նշել է, որ փորձաքննության արդյունքում «Լիդիանին» առաջարկվել է 16 քայլ, որոնց իրականացման դեպքում ռիսկերը կարելի է կառավարելի դարձնել.«Եթե մենք այս տիպի տարբերակում Ամուլսարի հանքի թույլտվությունը վերցնում ենք հետ, ուրեմն այդ տրամաբանությամբ ՀՀ բոլոր հանքերի թույլտվությունները պիտի հետ վերցնենք, իսկ մենք այս պահին պատրա՞ստ ենք հանքարդյունաբերությունից հրաժարվել», - ասել է նա: Հարցին՝ հանքի չշահագործման դեպքում հետևանքներն ավելի վա՞տ են լինելու, Թունյանն ասել է.«Վատ, հետևանքներն արդեն իսկ վատ են: Սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում: Իրենց համար նշանակություն չունի Հայաստանի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանը, թե Նիկոլ Փաշինյանը, իրենց համար կա Հայաստան պետություն, որը թույլ է տվել հանքը շահագործել, կատարվել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ ու հիմա, եթե այդ ամեն ինչը մի կողմ թողնելով որոշում է կայացվում, որ հանքը փակվի, նշանակում է, որ ցանկացած ներդրման ժամանակ նման որոշում կարող է լինել և այդ ներդրումը փաստացի գնա կորի»: Մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |