// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սոֆթկոնստրակտում 2 նոր պրոդուկտ է ներկայացվել՝ Հուրին և AJNA-ն (վիդեո)

Սոֆթկոնստրակտում 2 նոր պրոդուկտ է ներկայացվել՝ Հուրին և AJNA-ն

PanARMENIAN.Net - Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր: Երկու նոր պրոդուկտի՝ խաղային ոլորտում ձայնային օգնական Հուրիի և 3-րդ աչքի՝ AJNA-ի շնորհանդեսն էր:

Հուրին աղջնակի տեսք ունի և հասկանում է իրեն տրված գրեթե ցանկացած հարց: Պրոդուկտի հեղինակները պատահական չեն ընտրել դրա անունը՝ Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթից է. դրանով ցանկացել են մատնանշել հայկական ծագում ունենալը:

AJNA-ն տեսանյութի ուղիղ հեռարձակման ընդլայնված միջոց է, որը, օրինակ, սպորտային իրադարձության ժամանակ, կարող է ֆիքսել այնպիսի տվյալներ, որոնք մարդկային աչքը չի կարողանա: Պրոդուկտի անունը հինդուական ավանդույթից է և թարգմանաբար նշանակում է «3-րդ աչք», ինչն էլ համապատասխանում է հենց իր գործառույթներին:

«Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ մեր ընկերությունը չի վախենում մարտահրավերներից, կարող է ցանկացած նորարարության հեղինակ դառնալ, եւ կարող է նոր պրոդուկտները, բոլոր մակարդակներում, ինքնուրույն ստեղծել»,-ասաց ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Արման Խաչատրյանը:

Երկու պրոդուկտի շնորհանդեսն ավարտվել է տոնական խնջույքով՝ հենց ընկերության տարածքում:

 Ուշագրավ
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը