Netflix-ը սերիալ կնկարահանի Էլվիս Փրեսլիի մասին19 օգոստոսի 2019 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է, որ մտադիր է կատակերգական Agent King («Գործակալ թագավորը») սերիալ նկարահանել երգիչ Էլվիս Փրեսիի մասին: Սերիալային Էլվիսը գաղտնի կառավարական ծրագրի գործակալ կդառնա՝ պաշտպանելու համար երկիրը «մութ ուժերից»: Միևնույն ժամանակ Փրեսլին կշարունակի ռոքն ռոլի աստղի կարիերան, գրում է Bird in Flight-ը Variety-ի վրա հղումով: Սերիալի անոնսը նվիրվում է երաժշտի մահվան 42-րդ տարելիցին: Փրեսլին վախճանվել է 1977-ի օգոստոսի 16-ին: Սերիալի համահեղինակներից է երգչի այրին՝ Փրիսցիլլա Փրեսլին: «Վաղ մանկությունից Էլվիսը երազել է սուպերհերոս դառնալ, որը պայքարում է հանցավորության դեմ և փրկում է աշխարհը: «Գործակալ թագավորը» թույլ է տալիս նրան դա անել»,-ասել է նա: Սցենարը գրելու է Մայք Առնոլդը, որն աշխատել է լրտեսների մասին «Արչեր» մուլտֆիլմի վրա: Նախագծի հեղինակները չեն հայտնել, թե երթ կհայտնվի սերիալը հարթակում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |