71 հարկանի շենք անմոռուկի տեսքով` Երևանում. Ճարտարապետը հայ է20 օգոստոսի 2019 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկանի շենք կկառուցվի, որն անմոռուկի տեսք կունենա։ Շենքի շինարարության նախաձեռնողը հայկական «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունն է։ Վերջինիս տնօրեն Մերի Մկրտչյանի խոսքով շենքը բազմաֆունկցիոնալ է լինելու․ շրջակայքում կլինի մոտ 200 հեկտար ծիրանի այգի, կլինեն նաև խաղահրապարակներ և հանգստի գոտի։ «Անմոռուկ» համալիրի նախագիծը մշակվել է արաբական «Բայնոնա» ընկերության հետ համատեղ։ Երկու ընկերությունների ներկայացուցիչները պնդում են՝ շենքը կհամապատասխանի սեյսմիկ անվտանգության բոլոր նորմերին և կլինի անվտանգ, հայտնում է «Ա1+»-ը: «Եթե աշխարհում կան նմանատիպ շինություններ, ապա ինչու նոր որակ չմտցնենք Հայաստանի հանրապետությունում։ Այստեղ կլինի մոտ 2500 աշխատատեղ, իսկ շինարարության ընթացքում մոտ 1300 աշխատատեղ», - ասել է Մերի Մկրտչյանը։ Նա հավելել է նաև, որ գաղափարն ամբողջությամբ հայկական է, ճարտարապետը՝ հայ։ Վերջինիս անունը, սակայն ընկերության տնօրենը նախընտրեց դեռևս գաղտնի պահել։ «Լաուրա ինվեսթմընթ» ընկերության տնօրենի խոսքով շենքի կոնցեպտը մշակել են շուրջ 2 տարի, ևս 2 տարի կտևի նախագծային աշխատանքը, որից հետո շինարարական աշխատանքներ կընթանան մոտ 5 տարի։ Ընկերություններն ստորագրել են հուշագիր՝ հետագա գործակցության և հայ-արաբական գործարար կապերն ամրապնդելու համար։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |