«Պոբեդայի» ներկայացուցիչը հերքել է Գյումրիում կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը

«Պոբեդայի» ներկայացուցիչը հերքել է Գյումրիում  կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայից Գյումրի թռիչքներ իրականացնող ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հերքել է Գյումրիի օդանավակայանում օգոստոսի 19-ին ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը: Ըստ նրա, թռիչքից առաջ կատարված զննության ժամանակ Գյումրիում հայտնաբերվել է պոչամասի վնասվածք, որն առաջացել է, երբ ինքնաթիռը երկրորդ շրջադարձն է կատարելիս եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պոբեդայի» պահուստային ինքնաթիռը օգոստոսի լույս 20-ի գիշերը ժամանել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայան, որտեղից տեղափոխել է ուղևորներին Մոսկվա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի է ասել «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Օգոստոսի 19-ին, ժամը 12:40-ին ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել:

Ժամը 02:41-ին կապ է հաստատվել Քաղաքացիական ավիացիայի Կենտրոնական կարգավարական Ծառայության կարգավարի հետ, որը հաղորդել է, որ ժամը 21:04-ին «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա (Վնուկովո)-Գյումրի 855 չվերթն իրականացնող Բոինգ 738 օդանավը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է:

Ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր. Տուժածներ չկան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---