Նախարար. Նախակրթարան է հաճախում մանկահասակ երեխաների 38%-ը (վիդեո)

Նախարար. Նախակրթարան է հաճախում մանկահասակ երեխաների 38%-ը

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, որը հեռարձակվում է ֆեյսբուքյան եթերով, ներկայացարել է նախարարության գործունեությունը նախակրթական ոլորտում:

Նախարարը նշել է, որ յուրքանչյուր քաղաքացու ուղին ձևավորվելու է մանկուց: «Ձևավորելու ենք յուրաքանչյուր քաղաքացու ուղին 3 տարեկանից»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում նախակրթարան է հաճախում մանկահասակ երեխաների միայն 38%-ը:

Վարչապետը շատ փոքր է համարել այդ ցուցանիշը: Նա ասել է, որ պետք է խնդիր դնել, որ 0-6 տարեկան երեխաները պարտադիր նախակրթարան հաճախեն:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ ցուցանիշում ներառված չեն մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաները: Նախարարը հավելել է, որ կա ծրագիր, մշակվել են մոդելներ, որոնք առաջարկվել են համայնքներին: Մանկապարտեզների շենքերը վերանորոգելու են, կահավորելու են: «Եթե այդ տեմպով գնանք, 5 տարի հետո կունենանք ավելի քան 70 % նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ»,-ասել է նա:

Արայիկ Հարությունյանն ասել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում մարզում:

Վարչապետը կարևորել է նաև մայրերին աշխատելու հնարավորությունով ապահովելու հարցը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---