// IP Marketing video - START// IP Marketing video - END

Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (վիդեո)

Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի

PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը» (GEFF) համատեղ բիզնես միջոցառում են անցկացնում: Այն նպատակ ունի Հայաստանում խթանել վերականգնվող էներգիայի զարգացումն ու երկու տասնյակից ավելի երկրների փորձը ներմուծել Հայաստան:

«Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հնարավորությունները մշտապես գտնվում են ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում: Մեր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո մենք միշտ փնտրում ենք նոր հնարավորություններ և մեխանիզմներ՝ փորձելով ոչ միայն հասարակության լայն շերտերին հասանելի դարձնել «մաքուր» էներգիա ստանալու աղբյուրները, այլ նաև ցանկանում ենք օգնել մեր փոքր և միջին ձեռնարկատերերին իրենց բիզնեսներում ներառել էներգաարդյունավետ սարքավորումներ և կատարել հավելյալ խնայողություններ»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Կանաչ տեխնոլոգիաների, մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն ու ստացված արդյունքները տեսանելի են հայաստանյան բազմաթիվ բիզնեսներում: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր կազմակերպությունները բավական կարճ ժամանակահատվածում արդեն իսկ գրանցել են ֆինանսական զգալի տնտեսումներ, ինչպես նաև նպաստել արտանետումների կրճատմանը, ինչն իր հերթին ճանապարհ է հարթում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության բոլոր լուծումների տարածման համար»,- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին:

Միջոցառմանը ներկա էին նաև գործընկեր կազմակերպությունները: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը բավականին կարճ ժամանակում արդեն իսկ գրանցել է խնայողությունների զգալի արդյունքներ:

«2019 թվականի հունվարին՝ ԱԳԲԱ Լիզինգի հետ գործակցության արդյունքում, ստեղծել ենք մեր արևային կայանը: Արևային կայանների ստեղծման համար ներդրումները եղել են մոտավորապես 63 միլիոն դրամ և կարող եմ նշել, որ այս 7 ամիսների ընթացքում խնայել ենք մոտ 5 միլիոն դրամ»,- իր խոսքում նշել է ՀԱԷԿՇԻՆ ընկերության ներկայացուցիչ Ասյա Ղազարյանը:

ԱԳԲԱ Լիզինգն ու GEFF-ը Հայաստանում ծրագիրը գործակցում են 2016 թվականից սկսած՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

 Ուշագրավ
«Հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի»,-ասվում է գրառման մեջ
Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել
Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը