«Ռոսգոսստրախ Արմենիա»-ի բաժնետոմսերն առանց խախտումների են վաճառվել21 օգոստոսի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել է «Ռոսգոսստրախի» հայցը, որը պահանջում էր ապօրինի համարել «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ դուստր ձեռնարկության բաժնետոմսերի վաճառքը կիպրոսյան Cimarex Management-ին, գրում է «Փրայմ» գործակալությունը: Իր հայցում «Ռոսգոսստրախը» խնդրել էր անվավեր ճանաչել 2017-ի մայիսի 2-ի գործարքը բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ: Այսինքն, ուզում էր պարտավորեցնել Cimarex Management-ին վերադարձնել իր նախկին հայաստանյան դուստր ձեռնարկությունը: Ժամանակին ռուսական ապահովագրական ընկերությունը վաճառել է հայաստանյան ձեռնարկության բաժնետոմսերի 100 տոկոսը 480 մլն ռուբլով (մոտ 7 մլն 300 հազար դոլար): Ըստ հայցվորի, պայմանագիրը կնքվել էր նախկին տնօրեն Դմիտրի Մարկարովի լիազորությունների չարաշահմամբ և ընկերությանը վնաս էր հասցվել: Պատասխանող կողմը հայցը չէր ընդունել և դատարանն այժմ հաստատեց վերջինիս իրավացիությունը: Զուգահեռ դատավարությամբ «Ռոսգոսստրախը» պահանջում է Մարկարովից 1,3 մլրդ ռուբլի գանձել հայկական դուստր ձեռնարկության վաճառքից վնասը հատուցելու համար: Հայցվորը հայտարարել է, որ գործարքից շահել է «Ռոսգոստրախի» նախկին շահառու Դանիլ Խաչատուրովը, որն, ըստ հայցվորի, թաքնվում է օֆշորի հետևում, որը գնել է բաժնետմոսերը: Այդ գործով երկու ատյանների դատարանները նույնպես մերժել են հայցը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան |