5 բալանոց երկրաշարժ՝ Մարտակերտից 20 կմ հյուսիս-արևմուտք

5 բալանոց երկրաշարժ՝ Մարտակերտից 20 կմ հյուսիս-արևմուտք

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արցախի Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք:

Օջախի խորությունը 10 կմ է, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Գորիս, Նոյեմբերյան, ԱՀ Շուշի, Քարվաճառ, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքներում՝ 3-4 բալ, Դրմբոն և Հաթերք գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---