ԱՀԿ. Միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում առողջությանը չի վնասում22 օգոստոսի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Առողջության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս փուլում միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում չի դիտարկում որպես վնաս մարդու առողջությանը: Այդ մասին ասվում է կազմակերպության զեկույցում: ԱՀԿ աշխատակից Բրյուս Գորդոնը նշել է, որ ավելի մեծ տարբերություն կա տոքսինների այն քանակի միջև, որը մարդու մարմինը կարող է անվնաս կլանել, և այն ցուցանիշների, որոնք վնասակար կհամարվեն: «Մենք ամենևին մտահոգված չենք»,-ասել է նա՝ խոսելով խմելու ջրում այժմ առկա կուտակումների մասին, գրում է Deutsche Welle-ն: Միևնույն ժամանակ փորձագետները զգուշացնում են, որ եթե աղտոտումն այս տեմպերով շարունակվի, երկարաժամկետ հեռանկարում հնարավոր են որոշակի հետևանքներ մոլորակի ջրային էկոհամակարգում և մարդկության համար ընդհանուր առմամբ: «Հարկավոր է նվազեցնել պլաստիկով աղտոտվածության մակարդակն աշխարհում»,-իր հերթին ասել է ԱՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Մարիա Նեյրան: Նա նաև կոչ է արել ավելի մանրազննին ուսումնասիրել այդ թեման: Համաշխարհային օվկիանոսում պլաստիկից թափոնների քանակը կրճատելու վերաբերյալ առաջին միջազգային համաձայնագիրը կնքվել է հունիսի 16-ին G20-ի հանդիպմանը Ճապոնիայում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |