Լրացուցիչ 111 մլն դրամ՝ համայնքներում սուբվենցիոն ծրագրերին

Լրացուցիչ 111 մլն  դրամ՝ համայնքներում  սուբվենցիոն ծրագրերին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարաններին կհատկացվի 111 մլն դրամ համայնքներին լրացուցիչ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ՝ 2018 թվականի ընթացքում 117 համայնքի կողմից ներկայացվել է 230 ծրագրային հայտ, որից միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացել 180-ը: Դրանցից 152-ը համաֆինանսավորվել են պետական բյուջեից՝ 1․62 մլրդ դրամով:

Դրանք հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը։

Սակայն 2018 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզից՝ 3, Կոտայքի մարզից՝ 2, և Տավուշի մարզից՝ 1 ծրագրային հայտերը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էին: Այդ ծրագրերի ընդհանուր արժեքը մրցույթների արդյունքներով կազմել է 277 մլն դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորման մասը՝ 111 մլն դրամ է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---