Արտոնություն՝ 11․3 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային 3 ծրագրի22 օգոստոսի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում արտոնություն է տրամադրել «ԱՖԱ», «Լենտեքս» և «ՊՐՈՖ ԱԼ» ընկերություններին գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Երեք նախագծով ընդհանուր առմամբ նախատեսվում է 11․3 մլրդ դրամ ներդրումային ծրագիր: Առաջին ՍՊԸ-ն 300 մլն դրամի չափով ծրագիր կիրականացվի․ առաջին տարքում 20, երկրորդում՝ 35 աշխատատեղ կբացվի՝ միջինում 158,000 դրամ աշխատավարձով: Գյումրիում գործող «Լենտեքս» ՓԲԸ-ում կբացվի 50-60 նոր աշխատատեղ, իսկ «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ում կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ միջինում 280,000 դրամ աշխատավարձով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ երեք ընկերության ի դեպքում էլ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |