34 մլն դրամ՝ Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելու­թ­յանը

34 մլն դրամ՝ Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելու­թ­յանը

PanARMENIAN.Net - Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտ­րութ­յուն­նե­րին քաղաքացիական հասարակության կողմից դիտոր­դական առաքելու­թ­յուն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը մոտ 34 մլն դրամ է հատկացրելց։

Գումարը տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակո­ռուպցիոն կազմակերպությանը։ ­

«Հիմք ընդունելով Կառավարության կողմից որդե­գրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը»,- նշված է որոշման նախագծում։

Նշվում է, որ Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել վերը նշված կազմակերպությունները։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---