Տարեկան միջինը 1․3 մլրդ դրամ կհատկացվի 500 պայմանագրայինի՝ հիփոթեքով բնակարան գնելուն

Տարեկան միջինը 1․3 մլրդ դրամ կհատկացվի 500 պայմանագրայինի՝ հիփոթեքով բնակարան գնելուն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու պետաջակցության նպատակային ծրագիրը։

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեից տարեկան միջինը կհատկացվի 1․3 մլրդ դրամ (կանխավճարի 10%-ի և սուբսիդավորման 3%-ի հանրագումարի հաշվարկմամբ): Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շա­հա­­ռու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող, Պաշտպանության նախարարության 500 զինծառայող: Զինծառայողին (համավարկառուին) հիփոթեքային վարկ տրա­­­­մա­դրվում է մեկ անգամ: Ամուսիններ հանդիսացող զինծառայողներին ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկ տրամադրվում է միայն ամուսիններից մեկին:

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.5 մլն դրամը, ընդ որում, բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահ­ման­ված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում պետության կողմից աջակցությունը ցու­­­­ցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:

Նախագծի համաձայն ՝ անմիջապես կառուցապատողից բազմա­բնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարը կազմում է 10% և ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ վարկերը տրամադրվում են ձեռք բերվող (կառուցվող) բնակարանի կամ անհատական բնակելի տան արժեքի մինչև 90%-ի չափով։

«Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարը կազմում է ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի 30%-ը՝ բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշված դեպքերի, ընդ որում՝ բոլոր դեպքերում պետության կողմից ֆինանսավորվում է բնակարանի (բնակելի տան) արժեքի 10%-ը», - ասվում է նախագծում:

Հիմնավորման մեջ նշված է, որ մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում մոտ 4000 գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանի կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունն էլ նման ծրագրի անհրաժեշտություն ունի, իսկ վարչապետը կոչ է արել աշխատել Կենտրոնական բանկի հետ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---