ՀՀ-ում ամեն օր $400 մլն-ի ներդրում չեն անում․ «Հանրապետությունը» կողմ է Ամուլսարի շահագործմանը22 օգոստոսի 2019 - 13:33 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել, որ կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։ «Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք ոչ միայն կողմ ենք նրա շահագործմանը, այլև գտնում ենք, որ վաղուց ժամանակն է Չարենցավանում՝ սև, իսկ Սյունիքում՝ գունավոր մետաղների մետաղաձուլական գործարաններ ունենալու», - ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ «Հանրապետությունը» համարում է, որ պետությունը պետք է նշված ընկերությունների պայմանագրային պարտավորությունների մեջ ավելացնի կետ՝ պարտադրելով իրենց ստացած արդյունքի 40%-ը, առաջնայնության սկզբունքով, վաճառել Հայաստանի ներսում գործող ներկա և ապագայում ձևավորվելիք արտադրական ընկերություններին։ «Դա վստահաբար հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավվել և բարձր տեխնոլոգիական արտադրանք ու լավ վճարվող աշխատատեղեր ստեղծել։ «Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես մերժում է բնապահպանական պատրվակներով արտաքին քաղաքական ներգործությունը, որը մեր կարծիքով ստվերային ներգրավվածություն ունի Ամուլսարի խնդրում: Դա է իրական սպառնալիքը Հայաստանի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, միջազգային իմիջին և ոչ թե քարոզվող բնապահպանական խնդիրները։ 21-րդ դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառավարել ու կանխել բնապահպանական ռիսկերը: Եվ ընդհանրապես ռիսկը, ոչ միայն սահմանին կանգնած զինվորինն է, այլև որոշակի առումով մեզնից յուրաքանչյուրինը, եթե ուզում ենք, իհարկե, չպարտվել այս պատերազմում, առավել ևս երբ արդեն հաղթել ենք։ Ամեն օր չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ 400 մլն դոլարի ներդրում են անում ու դրանից չօգտվելը միանշանակ ծանր հետևանք է ունենալու», - ասվում է հայտարարության մեջ։ «Հանրապետություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ նշելով, որ Ամուլսարը ՀՀ հարստությունն է, և պարտավոր ենք նրա հնարավորությունները ծառայեցնել պետությանն ու ժողովրդին: «Կա այլ առաջարկ նաև՝ Ամուլսարը մնում է սար, տնտեսական պատասխանատվություն չունեցող բնապահպան ակտիվիստները հաղթում են, բայց այդ դեպքում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, սպառողական զամբյուղի, բյուջետային աշխատողների աշխատավարձի ավելացումից, պրոֆեսիոնալ բանակի անցնելուց, նոր զինատեսակներից, ապահով սահմանային ինժեներական կառույցներից ու տնտեսական հեղափոխությունից խոսելը անիմաստ է, որովհետև ներդրումներ և արտարժույթ ներգրավելու այլ ստաբիլ տարբերակ մենք ուղղակի չունենք։ Վերջիվերջո Հովհանես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսը ժողովրդական, բայց դրական կերպար չէ», - ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ մի շարք կուսակցություններ դիրքորոշում են հայտնել հանքի շահագործման վերաբերյալ․ արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեմ է հանքի շահագործմանը, ՀՅԴ-ն առաջարկել է հանրաքվե անցկացնել։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին Ֆրանսիայի դեսպանը Տավուշի մարզ է այցելել Ղուշչյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները |