2019-ի 7 ամսում ուռուցքների վիրահատությունների թիվը 1322-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

2019-ի 7 ամսում  ուռուցքների  վիրահատությունների թիվը  1322-ով  գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2019 թվականի 7 ամսում համեմատ չարորակ նորագոյացությունների վիրահատությունների թիվը 1322-ով գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նախարարը հայտնել է, որ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նման 2301 վիրահատություն է եղել, մինչդեռ նախորդ տարվա հունվար-հուլիսին այդ թիվը կազմել է 979։

«Թվեր, որոնք նաև փրկված կյանքեր են: Տարբերությունը 2018 և 2019 թվականների առաջին 7 ամիսների միջև ակնհայտ է», -գրել է Թորոսյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---