ՌԴ զբոսաշրջիկները տարին մի քանի անգամ Երևան են այցելում

ՌԴ զբոսաշրջիկները տարին մի քանի անգամ Երևան են այցելում

PanARMENIAN.Net - Երևանն այն քաղաքաներից է, ուր ռուսաստանցի զբոսաշրջիկները տարին մի քանի անգամ են այցելում: Այդ մասին հայտնում է Տուտու.ռու ծառայության փորձագետները:

Նրանք վերլուծել են բոլոր գնված ավիատոմսերը, որոնցով զբոսաշրջիկները ճամփորդել են 2018-ի հուլիսից 2019-ի հուլիս ընկած ժամանակահատվածում և կազմել են այն քաղաքների վարկանիշը, ուր նրանք մեկ անգամից ավելի են այցելել: Հաճախորդի նույնականությունը ստուգվել է անուն, ազգանուն, հայրանունով, ինչպես նաև ծննդյան տարեթվով և ամսաթվով, գրում է ՌԻԱ Նովոստին:

Վարկանիշը գլխավորում են Լվովը, Քիշնևն ու Լոնդոնը: Իսկ ռեկորդակիր ուղևորների թվում նշվել են նրանք, ովքեր մեկ տարում 16 անգամ այցելել են Կիև, 15 անգամ Լոնդոն և Վիլնյուս, և 14 անգամ՝ Երևան:

ՌԴ ուղևորներից շատերը տարին մի քանի անգամ այցելում են նաև Բելգրադ, Ռիգա, Ուրալսկ, Մինսկ և Քութայիսի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---