Վարչապետը տնետուն շրջում է Ջերմուկում. Ամուլսարի աշխատանքը չպետք է ազդի հողի, ջրի կամ օդի մաքրության վրա (վիդեո) 23 օգոստոսի 2019 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է, նա այցելում է բնակիչներին՝ հետաքրքվում, թե ինչ կարծիք ունեն վերջիններս Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Նա ասել է ջերմուկցիներին, որ Ամուլսարի աշխատանքը չպետք է որևէ կերպ ազդի հողի, ջրի կամ օդի մաքրության վրա: Նա հավելել է, որ խնդիր է դրված, որ վտանգը լինի զրոյական: «Ըստ պլանի՝ լինելու են ամենշաբաթյա, ամենամսյա դիտարկումներ, սարի խոտը լաբորատոր հետազոտության պետք է ենթարկվի»,-ասել է նա: «Մինչև հեղափոխությունը էս փոքր սարի վրա 400 մլն դոլարի աշխատանք է արվել, 400 մլն դոլարի, դե պատկերացրեք՝ սարն ինչքան փոխված կլինի: Ուրիշ տարբերակ չունենք»,-ասել է նա: Անդրադառնալով փոշու խնդրին՝ Փաշինյանն ասել է, որ փոշու աղբյուրը պետք է գտնել, և եթե խնդիրը չվերացվի, հանքը «օրինական կերպով փակվում է»: Ջերմուկի բնակիչները հիմնականում դեմ են արտահայտվում հանքի շահագործմանը և ասում են, որ այն պետք է մնա և ծառայի որպես հանգստավայր, ոչ թե «բանվորական գոռոդոկ» դառնա: Ջերմուկցիների մի մեծ հատված, տեղեկանալով վարչապետի այցի մասին, հավաքվել է կենտրոնական փողոցում: Նրանք վանկարկում էին «Ամուլսարն առանց հանքի»: Դիմելով նրանց Փաշինյանն ասել է, որ մեկ տարի է ինչ ասում են՝ լսում է, ինչ գրում են՝ կարդում է, ինչ վիդեո կա՝ նայում է։ «Ամեն ինչ գիտեմ»,- ասել է նա: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի շահագործման թեմային, հայտնել է, որ «Էլարդի» եզրակացությունը կուղարկվի Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու նոր ՇՄԱԳԻ-ի կարիք կա արդյոք: «Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն:հետևյալ հանձնարարությամբ. պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,-ասվում է գրառման մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |